Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը հայտարարել է, որ դեմ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետագա ընդլայնմանը։ «Ես՝ որպես ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Խորվաթիան ներկայացնող երկրի նախագահ, վետո կդնեմ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին միանալու հրավերին»,- լրագրողներին տված հարցազրույցում ասել է Միլանովիչը։

Խորվաթիայի նախագահի խոսքով՝ ներկա պայմաններում, երբ ողջ արևմտյան աշխարհն անտեսեց անվտանգության ոլորտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախանշած Մոսկվայի «կարմիր գծերը», երբ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայում՝ իր ազգային շահերը պաշտպանելու համար, երբ իրավիճակը շարունակում է սրվել, և Ռուսաստանին սադրելը կարող է անուղղելի հետևանքների հանգեցնել ողջ Եվրոպայի համար, Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր մուտքը ՆԱՏՕ «շատ վտանգավոր արկածախնդրություն է»։

Խորվաթիայի քաղաքական ղեկավարությունը շարունակում է բաժանվել երկու ճամբարի. մեկը, որը լիովին ինտեգրված է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին՝ այդ կազմակերպություններում միասնության և համերաշխության սկզբունքների պահպանման տեսանկյունից, գլխավորում է վարչապետ Պլենկովիչը։ Մյուսը Խորվաթիայի նախագահն է, որի մոտեցումներն ավելի ու ավելի են հակասում Արևմուտքի ընդհանուր քաղաքականությանը, առաջին հերթին՝ Ռուսաստանի նկատմամբ:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն