Բայդենը Թուրքիային զենք վաճառելու առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին
Թուրքիային արդիականացված սպառազինություն, թեթև զենքեր և այլ տեխնիկական սարքավորումներ վաճառելու հարցին հավանություն տալու համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես դիմել է Կոնգրեսին, փոխանցում է Ermenihaber-ը։
Թուրքական «Sözcü» լրատվակայքը, հղում անելով ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականին, հայտնում է, որ Բայդենը նպատակ ունի ավելի ուշ առանձին փաթեթով Կոնգրեսի հաստատմանը ներկայացնել Թուրքիային 40 միավոր նոր սերնդի F-16 կործանիչներ վաճառելու առաջարկը։ Ու այդ քայլով ստուգում է Կոնգրեսի աջակցության մակարդակը կործանիչների վաճառքի հարցում:
Հաղորդվում է, որ տեխնիկական սարքավորումների, թեթև զենքերի ու ծրագրային ապահովումների վաճառքի առաջարկը զգալի աջակցություն է ստացել կոնգրեսականների կողմից: Գործարքը թույլատրելու մասին դրական է արտահայտվել մասնավորապես Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առանցքային անդամներից Ջիմ Ռիսչը, սակայն դեռ իր կարծիքը չի հայտնել հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, որը հայտնի է Թուրքիայի դեմ ավելի խիստ հայտարարություններով:
Նշենք. որ Բայդենի վարչակազմի ներկայացված առաջարկով Թուրքիային զենքի ու տեխնիկական միջոցների վաճառքի փաթեթը կարող է կազմել 300-400 մլն դոլար:
Ermenihaber.am