ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի նպաստում Եվրասիայում անվտանգությանը, իսկ Ֆինլանդիայի անդամակցությունը Դաշինքին սպառնալիք է Ռուսաստանի համար։ Газета պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ՆԱՏՕ-ի հերթական ընդլայնումը մեր մայրցամաքն ավելի կայուն և անվտանգ չի դարձնում», – ասել է Կրեմլի խոսնակը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումն, անշուշտ, սպառնում է Ռուսաստանին։

Լրագրողները Պեսկովին նաև հարցրել են՝ արդյոք Մոսկվան որևէ պատասխան կտա, եթե Ֆինլանդիան ընդունվի Հյուսիսատլանտյան դաշինք։

«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կարտահայտվի այս ընդլայնման գործընթացը, որքան հեռու կգնա ռազմական ենթակառուցվածքը, որքան մոտ կլինի մեր սահմաններին», – ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հավելել է, որ Ռուսաստանը կվերլուծի Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված իրավիճակը և կմշակի անհրաժեշտ գործողություններ երկրի անվտանգության ապահովման համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը պաշտպանել են երկրի անհապաղ անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Ակնկալվում է, որ հայտը ներկայացնելու պաշտոնական որոշումը կընդունվի մայիսի 15-ին։ Մոտ օրերին Շվեդիան ևս կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու որոշում կայացնել։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն