Ուզբեկստանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սուրխանդարիայի մարզի հարավում. ավերածությունների ու տուժածների մասին տվյալներ չկան: Այդ մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմոկանխատեսումների մոնիթորինգի հանրապետական կենտրոնը:
Կենտրոնի տեղեկատվության համաձայն, 6 մագնիտուդով ստորերկրյա ցնցումները գրանցվել են 15:27-ին (Երեւանի ժամանակով 13:27-ին): Էպիկենտրոնը գտնվել է Սուրխանդարիայի մարզում, Տաշքենդից հարավարեւմտյան ուղղությամբ 411 կիլոմետր հեռավորությամբ: Օջախն ընկած է 15 կիլոմետր խորության վրա: Սուրխանդարիայի մարզում ստորերկրյա ցնցումները եղել են 4-5 բալ, Կաշկադարիայի մարզում՝ 4 բալ, Սամարղանդի, Ջիզակի, Բուխարայի, Սիրդարիայի եւ Տաշքենդի մարզերում՝ 3 բալ, մայրաքաղաք Տաշքենդում՝ 2-3 բալ: Հնարավոր ավերածությունների ու տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
168.am