Ադրբեջանի ԱԳ նախարարը Լավրովի հետ կքննարկի գլոբալ անվտանգության խնդիրները
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հինգշաբթի օրը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մտադիր է նրա հետ քննարկել գլոբալ անվտանգության և տարածաշրջանային խնդիրները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բնականաբար, լավ հնարավորություն կլինի քննարկելու ինչպես տարածաշրջանային զարգացման, այնպես էլ գլոբալ անվտանգության հարցեր: Ավանդաբար, վերջին շրջանում մեր բոլոր հանդիպումները նույնպես մեծապես նվիրված են հետկոնֆլիկտային կարգավորմանն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, եռակողմ հայտարարությունների իրականացմանը»,-ասել է Բայրամովը նա։
Shantnews.am