Քայլեր են ձեռնարկվել խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթաց սկսելու ուղղությամբ. Ադրբեջանի ԱԳ նախարար
Մայիսի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Դուշանբեում Անկախ Պետությունների Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի նիստում։
Ինչպես գրում է minval.az-ը, նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը և սահմանազատման գործընթացի մեկնարկը։
Ըստ Բայրամովի՝ այս առումով քայլեր են ձեռնարկվել խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթաց սկսելու ուղղությամբ՝ ներառյալ երկու երկրների միջև սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահների և ձևաչափի որոշումը։
Tert.am