Մայիսի 16-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է մի շարք երկկողմ հանդիպումներ կառույցի անդամ երկրների ղեկավարների:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մայիսի 16-ին՝ ՀԱՊԿ 30-ամյակի կապակցությամբ, Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովը, որը կլինի և՛ առաջնորդների հանդիպում, և՛ նրանց առանձին շփում՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովի խոսքով՝ հանդիպումներ նախատեսված են երկուշաբթի կեսօրից շուտ: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն