Ճապոնիայի խոշորագույն նավթային Eneos Holdings ընկերությունը դադարեցնում է Ռուսաստանից նավթի գնումները ։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ընկերության ղեկավար Տակասի Սայտոն ։

Գործակալության տվյալներով ՝ Eneos-ի գնումներում ռուսական նավթի բաժինը կազմում էր մինչև 5 տոկոս, ընկերությունը մտադիր է այն փոխարինել մի շարք տարածաշրջաններից, ներառյալ Մերձավոր Արևելքից մատակարարումներով:

Մայիսի 10-ին Ճապոնիայի Էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Կոիտի Հագիուդան հայտարարել էր, որ երկիրն այս պահին չի կարող միանգամից և ամբողջությամբ հրաժարվել ռուսական նավթի մատակարարումներից, բայց աստիճանաբար կկրճատի կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից: Ռուսական նավթը կազմում է նավթի ընդհանուր ծավալի մոտ 3%-ը, որը Ճապոնիան ներմուծում է արտասահմանից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն