Ամերիկացի սենատորն արգելափակել է Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության հաստատումը
ԱՄՆ Սենատը հանրապետական Ռենդ Փոլի դիրքորոշման պատճառով չի կարողացել արագացված կարգով հաստատել Կիևին տրամադրվող օգնության փաթեթը։ Փոլը պնդել է, որպեսզի տեսուչ նշանակվի՝ Ուկրաինա ուղարկվող փողերն ու զենքերը վերահսկելու համար։
ԱՄՆ Սենատը չի կարողացել արագացված կարգով ընդունել Ուկրաինային մոտ 40 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին օրինագիծը։ Դա կանխել է հանրապետական սենատոր Ռենդ Փոլը՝ ասելով, որ նախ, պետք է տեսուչ նշանակել՝ վերահսկելու այդ միջոցների ծախսերը։
Սենատի հանրապետական մեծամասնության և դեմոկրատական փոքրամասնության առաջնորդներ Չակ Շումերը և Միթչ Մաքքոնելը Սենատի նիստի ժամանակ կոչ են արել՝ միաձայն աջակցել Ուկրաինային օգնության նոր փաթեթին և հաստատել համապատասխան օրինագիծը արագացված ձևաչափով։
Այնուամենայնիվ, Քենտուկիի սենատոր Ռենդ Փոլը դեմ է արտահայտվել՝ առաջարկելով մի շարք ուղղումներ։ Նա, մասնավորապես, պահանջել է գլխավոր տեսուչ նշանակել՝ վերահսկելու ԱՄՆ-ից Ուկրաինա մտնող փողերն ու զենքը. «Դուք չեք կարող դեն նետել ամբողջ 40 միլիարդ դոլարъ առանց որևէ վերահսկողության: Եվ հատուկ գլխավոր տեսուչը, որը մենք նշանակեցինք Աֆղանստանում, չդադարեցրեց վատնումը, բայց գոնե ստիպեց գողերին՝ երկար մտածել՝ փող գողանալուց առաջ»,- նշել է Փոլը։