Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Փարիզում հանրապետության գլխավոր հյուպատոսության վրա անհայտ անձանց հարձակման հետ։ Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և հավելել․ «Մենք Ֆրանսիայից կոնկրետ քայլեր ենք ակնկալում, հարձակվողները պետք է պատժվեն»։

Ավելի վաղ Cumhuriyet թերթը հայտնել էր, որ անհայտ անձինք երկու ինքնաշեն պայթուցիկ սարք են նետել Ֆրանսիայի մայրաքաղաքում թուրքական դիվանագիտական ​​ներկայացուցչության տարածք։ Պայթյունների ժամանակ վնասվել են շենքի պատերը, կոտրվել են ապակիներ, տուժածներ չկան։

Փարիզի ոստիկանությունը հետաքննություն է սկսել պայթուցիկի տեսակը պարզելու և հանցագործներին բռնելու համար։ Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն