Վանաձորի որոշ փողոցների գազամատակարարումը կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մ.Խորենացու, Գր.Լուսավորչի, Թումանյան փողոցներով, Տ.Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա»-ն նշում է, որ հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում են պահպանել անվտանգության կանոնները:
Tert.am