Եթե ​​Սենատը չհաստատի Կիևին օգնություն տրամադրելու նախագիծը, Պենտագոնը կարող է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

Քիրբին ասել է, որ ԱՄՆ Սենատը պետք է հաստատի ևս 40 միլիարդ դոլարի օգնությունը մինչև մայիսի 19-ը: Այս դեպքում ԱՄՆ-ից ռազմական օգնությունը կլինի անխափան։

«Եթե մենք շուտով լիազորություններ չստանանք, կլինի ժամանակաշրջան, որի ընթացքում ոչինչ չի փոխանցվի: Եվ մենք կցանկանայինք վստահ լինել, որ դրանից հնարավոր է խուսափել», – ասել է Քիրբին:

Հիշեցնենք, որ Սենատում քվեարկությունը հետաձգվել է հանրապետական սենատորներից մեկի պահանջով։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն