Այս տարի Կաննի կինոփառատոնը նշում է իր 75-ամյակը
Սոֆի Լորենը, Բրիջիթ Բարդոն, Ալֆրեդ Հիչքոք, Քըրք Դուգլասը, Շոն Քոններին, Պեդրո Ալմոդովարը, Նիկոլ Քիդմանը, Ժան-Կլոդ Վան Դամը, Ջոնի Դեփը…Նրանք բոլորը եղել են այստեղ: Այս տարի Կաննի կինոփառատոնը նշում է իր 75-ամյակը։ Հաջորդ երեքշաբթի մեկնարկում է աշխարհի ամենահեղինակավոր կինոհանդիպումը։ 1946 թվականից այստեղ են ներկայացվել միայն լավագույն ֆիլմերը՝ հեղինակայինից մինչև բլոկբաստերներ: Կաննում ֆիլմերի ցուցադրությունը միջինում տևում է 12 օր է, արդյունքների հիման վրա տրվում է «Ոսկե արմավենի» գլխավոր մրցանակը և բազմաթիվ մրցանակներ՝ այլ անվանակարգերում։ Փառատոնը որպես բիզնեսի, գլամուրի և արվեստի միաձուլում՝ հաճախ դառնում է քաղաքական հարթակ մարդու իրավունքների պաշտպանության համար։ Այս տարի Ուկրաինայի պատերազմն արտացոլվել է պաշտոնական մրցութային ծրագրում։ Կինոփառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն պատմում է. «Մենք ուրախ ենք այս զուգադիպությամբ, քանի որ, ինչպես գիտեք, ծրագրի համար ֆիլմերի ընտրությունը հիմնված է գեղարվեստական չափանիշների վրա։ Մենք ներառել ենք երկու ուկրաինական ֆիլմ, որոնցից մեկը բարձրացնում է Դոնբասի պատերազմի թեման, նկարագրում է իրավիճակը տարածաշրջանում 2-3 տարի առաջ, բայց թվում է, թե ֆիլմը նկարահանվել է 2 շաբաթ առաջ»։ Ամեն տարի ժյուրիի կազմում ընդգրկվում են կինոարդյունաբերության 10 առաջատար դեմքերը։ Այս եթերաշրջանում ժյուրին գլխավորում է ֆրանսիացի դերասան Վինսենթ Լինդոնը, ով ինքն էլ մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել նախորդ փառատոններում: Նա իր գործընկերների հետ մրցութային 21 ֆիլմերից կընտրի այն, որը կստանա «Ոսկե արմավենու ճյուղ»։ Հաղթողները հայտնի կդառնան մայիսի 29-ին։ ShantNews.am