Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ սխալ կլինի. Ռյաբկով
Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք լուրջ սխալ կլինի՝ հեռուն գնացող հետևանքներով, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Դե ինչ անել, այսօր նման մակարդակի վրա են նրանք, ովքեր քաղաքական որոշումներ են կայացնում համապատասխան երկրներում»,- ասաց դիվանագետը։
Նա համոզված է, որ այս ոլորտում կանխատեսելիությունը շատ ավելի կնվազի, քանի որ ընդհանուր լարվածության մակարդակը կմեծանա։ Ռյաբկովը ափսոսանք է հայտնել, որ որոշ երկրներ զոհաբերում են ողջախոհությունը ուրվական գաղափարներին, թե ինչպես վարվել ներկա իրավիճակում։