Գլենդել քաղաքում քայլերթ են իրականացրել՝ ի աջակցություն Հայաստանում ձևավորված «Դիմադրություն» շարժմանը
Միություն, պայքար, հաղթանակ, առանց թուրքի Հայաստան, Նիկոլ դավաճան»,- այս կոչերով ԱՄՆ Գլենդել քաղաքում ևս մեր հայրենակիցները քայլերթ են իրականացրել ի աջակցություն Հայաստանում ձևավորված «Դիմադրության» շարժմանը:
Նրանք նախ հանրահավաք են իրականացրել Գլենդելում Հայաստանի հյուպատոսության մոտ, այնուհետև քայլերթ իրականացրել և բոլոր հայերին կոչ արել միանալ իրենց:
Ամերիկահայերը նշում են, որ կա ապագա կամ Նիկոլով և առանց Արցախի, կամ կա ապագա Արցախով՝ առանց Նիկոլի և իրենք ևս պետք է պայքարեն հանուն Արցախի: