ԱՄՆ-ում մայիսի 15-ին Բուֆալոյի առևտրի կենտրոնի վրա հարձակված և 13 մարդու կյանք խլած 18-ամյա Փեյթոն Գենդրոնի մոտ հայտնաբերվել է 180 էջանոց մանիֆեստ:

Դրանում տեղ են գտել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի վերաբերյալ արտահայտություններ:

Թուրքական «Sözcü» կայքի փոխանցած տեղեկությունների համաձայն՝ Գենդրոնը նախկինում սոցիալական ցանցերում արել է ռասիստական ​​և վիրավորական արտահայտություններ, նշվել է նաև, որ ահաբեկիչը տեռակտը ուղիղ հեռարձակել է Amazon-ին պատկանող Twitch սոցիալական մեդիա հարթակում: Փոխանցում է Ermenihaber.am-ը։

Գենդրոնը 180 էջանոց մանիֆեստում ասել է, որ ցանկանում է սպանել որոշ բարձրաստիճան անձանց, այդ թվում՝ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին, միլիարդատեր Ջորջ Սորոսին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Մանիֆեստում տեղ են գտել հետևյալ ձևակերպումները։

«Կան մարդիկ, որոնք մեր երկրի ու մեր ցեղի թշնամիներն են և ազատ թափառում են։ Միլիարդատեր Ջորջ Սորոսը պատասխանատու է Արևմուտքի վրա հարձակումների համար: Նա հարձակվում է սովորական մարդկանց հարստության վրա և աջակցում արմատական ​​ձախերին: Նա այն հրեաներից է, որոնք ցանկանում են անցնել նոր աշխարհակարգի»:

Իսկ Էրդողանը Գենդրոնի կողմից հիշատակվում է որպես «մեր ժողովրդի ամենահին թշնամիների առաջնորդ»։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն