Պետական բյուջեի միջոցներով Կոտայքի մարզում հիմնանորոգվում են հանրապետական նշանակության երկու ճանապարհահատվածներ
2022 թվականի պետական բյուջեով մեր մարզում հիմնանորոգվում են հանրապետական նշանակության երկու ճանապարհահատվածներ։ Տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։
Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածը, որը Բջնիից հասնում է մինչև Հրազդան: Ասֆալտապատումն արդեն մեկնարկել է
Այս տարի կհիմնանորոգվի նաև նույն ճանապարհի ևս 10 կիլոմետրը հատված, որը սկիզբ է առնում Նոր Գեղիից և հասնում Արգել։
Ավարտը նախատեսված է մինչև 2022 թվականի վերջ։
Կոտայքի մարզի մի շարք համայնքներով անցնող հանրապետական նշանակության այս ճանապարհի երկու հատվածների հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։ Այն նաև մեծ կարևորություն ունի տեղի բնակչության համար։