McDonald's ռեստորանները կվերաբացվեն այլ ապրանքանիշի ներքո
McDonald's արագ սննդի ռեստորանների ցանցի հայտարարությունը Ռուսաստանից վերջնական դուրս գալու մասին չի նշանակում, որ սննդի կետերը կփակվեն։ Հունիսի կեսերին նրանք կվերսկսեն աշխատանքը այլ ապրանքանիշի ներքո՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ընկերությունում իր աղբյուրին։
Ըստ տեղեկության՝ նոր ցանցը կպահպանի թիմն ու ճաշացանկը։ Մատակարարների հետ համագործակցությունը նույնպես կշարունակվի, քանի որ նրանց ավելի քան 90 տոկոսը ռուսական ընկերություններ են։
McDonald's-ը Ռուսաստանում առաջիկա փակման մասին հայտարարել էր մարտի սկզբին։ Այդ որոշման պատճառը Ուկրաինայում ռուսական զորքերի գործողություններն էին։ Ռուսաստանի քաղաքներում ցանցի ռեստորանների մեծ մասը փակվեց մարտի 14-ին, մինչդեռ ընկերությունը շարունակում էր վճարել վարձավճարը և անձնակազմի աշխատավարձերը: