Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետո, որ Անկարան դեմ է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին ТАСС-ին հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիան չի համաձայնի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ այդ երկու երկրները հրաժարվել են արտահանձնել ահաբեկչական կազմակերպություններին մասնակցության մեջ կասկածվող անձանց:

Անկարայի անհամաձայնության մյուս պատճառը, ըստ Էրդողանի, այդ երկրների կողմից պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման սահմանափակումների կիրառումն է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն