Վիրտուալ իրականության հինգ սարք՝ ԱՄՆ դեսպանությունից Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան խանգարումների կենտրոնին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակը նվիրաբերել է վիրտուալ իրականության 5 լրակազմ Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնին։
Ինչպես հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, սա նորարական տեխնոլոգիա է, որը մշակվել է հայաստանյան “10X Immersive, Inc.” ստարտափի կողմից։
Մանկաբուժական օգնության, պատվաստումների, վարակազերծման, ցավազրկման, արյան տրանսֆուզիայի, արյան անալիզների ընթացքում սրանց կիրառումն արձանագրել է ցավի նվազեցում։ Փորձերը ցույց են տվել, որ այս միջոցը 374 տոկոսով ավելի արդյունավետ են քան բժշկական միջամտությունների ժամանակ երեխաներին շեղելու և զվարճացնելու ավանդական միջոցները։
Տվյալ նվիրատվությունը իրականացվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրի կողմից տրամադրված միջոցների շնորհիվ։