Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Համոզված եմ, որ ամուր բարեկամության, փոխըմբռնման և վստահության ավանդույթների վրա հիմնված Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների։

Հուսով եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կշարունակենք փոխշահավետ համագործակցության արդյունավետ զարգացումը ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ