Ղարիբաշվիլին Միշելի հետ հանդիպմանը կարևորել է Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի հարցը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ վարչապետը կարևորել է Վրաստանին Եվրամիությանն անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը:
Ղարիբաշվիլին և Միշելը քննարկել են նաև Վրաստանում իրականացվող բարեփոխումները, որոնց կյանքի կոչման պարտավորությունը Թբիլիսին ստանձնել է 2014 թ. ստորագրված Ասոցացման համաձայնագրի շրջանակում:
Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին։ Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ աջակցություն և համերաշխություն է հայտնել Ուկրաինային: