Այսօր Անահիտ Սիմոնյանի և Հայկոյի որդու՝ Արման Հակոբյանի ծննդյան օրն է: Արմանը դարձավ 11 տարեկան:

Անահիտը համատեղ հոլովակ է տեղադրել որդու հետ Հայկոյի «Սիրում եմ» երգի ներքո՝ կից գրելով. «Շնորհավոր մեր տղայի ծնունդը»:

Ժամեր առաջ նա լուսանկար էր տեղադրել՝ կից գրելով. «Հիշում եմ՝ ինչպես է պատրաստվում կեսարյան հատման: Մեկ օր առաջ՝ ղեկին նստելով գնացի գեղեցկության սրահ, հարդարեցի մազերս և գեղեցիկ տեսքով հանդիպեցի իմ տղամարդուն: Հիմա էլ ես փորձում եմ լինել կատարյալ տղայիս համար, որ նա մանկուց տեսնի, հասկանա և գնահատի կանացի գեղեցկությունը, մաքրությունը և բարեկեցությունը, մի խոսքով մանկուց պետք է զարգացնել վիզուալ գեղագիտությունը: Մենք նրա հետ ընկերություն ենք անում և խոսում ենք մեծի պես, որովհետև վստահում ենք և հարգանքը երեխաների դաստիարակության ամենակարեւոր չափանիշներից մեկն է: Չգիտեմ, թե Արմանը ինչ մասնագիտություն կընտրի ապագայում, և հավատացեք, սա այնքան էլ կարևոր չէ, որքան նա, որ նա դարձավ ինքնավստահ, բարի և լավ մարդ»: 



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն