Պենտագոնն այս տարվա սկզբին իր տրամադրության տակ ուներ 3708 օպերատիվորեն տեղակայված և սպասման միջուկային մարտագլխիկներ՝ 5-455 կիլոտոննա հզորությամբ: Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի միջուկային տեղեկատվական ծրագրի տնօրեն Հանս Քրիստենսենը և նրա գործընկեր Մեթ Կորդան այս գնահատականն են տվել «Ատոմային գիտնականների տեղեկագրում»:

Բացի այդ՝ Տեխասի Պենտեքս գործարանում մոտ 1720 մարտագլխիկ է ապամոնտաժվել կամ սպասում ապամոնտաժման. «Ընդհանուր առմամբ, պարզվում է, զինանոցը պարունակում է 5428 միջուկային մարտագլխիկ և ևս 100 մարտավարական միջուկային ռումբ»,- նշում են փորձագետները։

Ենթադրվում է, որ ԱՄՆ միջուկային զենքերը կենտրոնացված են ԱՄՆ 11 նահանգների և հինգ եվրոպական երկրների 24 բազաներում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն