«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր ապագայի մասին և իրեն համեմատել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ։

«Մարդիկ վստահ են, որ ես կարող եմ տիտղոսներ նվաճել նոր թիմերի հետ, բայց դրանք այն ակումբները չեն եղել, որոնցից բոլորը հաղթանակներ էին սպասում։ Ինձ չի անհանգստացնում, որ հիմա նախապատվությունը երիտասարդ մարզիչներին են տալիս։ Ես ու Կառլոն այնպիսի մարզիչներ ենք, որ ինքներս կորոշենք՝ երբ ավարտել կարիերան։ Կարծում եմ, դեռ երկար պիտի սպասեն իմ հեռանալուն»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում The Independent-ը։

Պորտուգալացի մասնագետն ավելի վաղ հայտարարել էր, որ հաջորդ մրցաշրջանում ևս մտադիր է մնալ «Ռոմայում»։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն