Չինաստանը ռեկորդային ծավալով ռուսական էներգակիրներ է գնում. CNN
Չինաստանը ռեկորդային քանակությամբ ռուսական ածուխ է գնում նույնիսկ այն ժամանակ, երբ արևմտյան երկրները խիստ պատժամիջոցներ են սահմանում Մոսկվայի նկատմամբ Ուկրաինայի շուրջ շարունակվող աշխարհաքաղաքական ճգնաժամի ֆոնին՝ հայտնում է CNN-ը։
Ապրիլին աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությունը Ռուսաստանից ոչ միայն գնեց ավելի շատ ածուխ, քան երբևէ նախկինում էր գնում, այլև բոլոր տեսակի ածուխի ներմուծման մաքսատուրքերը հանեց, ինչը, ըստ վերլուծաբանների, հիմնականում օգուտ կբերի ռուս մատակարարներին:
Չինաստանի՝ Ռուսաստանից ածխի ներմուծումը գրեթե կրկնապատկվել է մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում` հասնելով 4,42 մլն մետրիկ տոննայի, համաձայն Refinitiv-ի առևտրի տվյալների: Ռուսաստանը շրջանցեց Ավստրալիային՝ դառնալով Չինաստանի երկրորդ խոշորագույն մատակարարը անցյալ տարվանից ի վեր, և այժմ նրան բաժին է ընկնում ածուխի ներմուծման 19%-ը՝ մարտին եղած 14%-ի դիմաց: