Ռուսական գազի մատակարարումները Ֆինլանդիա դադարեցվել են
Ռուսական գազի մատակարարումները Ֆինլանդիա դադարեցվել են: Այդ մասին «Գազպրոմ էքսպորտը» տեղեկացրել է Gasum Oy էներգետիկ ընկերությանը: Պատճառն այն է, որ Ֆինլանդիան չի համաձայնել գազի դիմաց ռուբլով վճարել: Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի զբաղվածության և էկոնոմիկայի հարցերով նախարարությունը, փոխանցում է RIA Novosti-ն:
Երկարաժամկետ պայմանագրով՝ վճարման արժույթը եվրոն է: Gasum ընկերությունը որոշել է դիմել արբիտրաժ, քանի որ կարծում է, որ ռուսական կողմն իր պահանջով խախտում է պայմանագրի դրույթները:
Նշվում է, որ գազի մատակարարման դադարեցումից հետո ձեռնարկությունների դրությունը տարբեր կլինի: Որոշ ընկերություններ արդեն անցել են այլ վառելիքի, որոշներն էլ անցում կկատարեն Balticconnector խողովակաշարով բալթյան երկրներից մատակարարվող գազին: