Բայդենը Կիրբիին հեռացրել է Պենտագոնի մամուլի քարտուղարի պաշտոնից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնից հեռացրել է Ջոն Կիրբիին և նշանակել նրան ԱՄՆ ռազմավարական հաղորդակցությունների հարցերով Ազգային անվտանգության խորհրդի համակարգող: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Ջոնսոնը հասկանում է ԱՄՆ արտաքին և պաշտպանական քաղաքականության դժվարությունները, և նա հմտորեն կներկայացնի վարչակազմնազգային անվտանգության կարևոր հարցերում»,-ասել է Բայդենը:
Պենտագոնի նախկին ներկայացուցիչը կաշխատի Սպիտակ տան նոր մամլո քարտողար Կարին Ժան-Պիեռի հետ, ով մայիսի 16-ին այդ պաշտոնում փոխարինել է Ջեն Պսակիին: Կիրբիի անմիջական ղեկավարը կլինի Ջեյք Սալիվանը՝ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականը: