Փոխվարչապետի պաշտոնակատար. «Պարսից ծոց-Սեւ ծով» տրանսպորտային միջանցքի աշխատանքները շարունակվում են
շարունակում են աշխատել «Պարսից ծոց-Սեւ ծով» տրանսպորտային միջանցքի վրա: Այս մասին մայիսի 26-ին Ազգային ժողովի նիստում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով, այս ծրագրի իրականացման համար ստեղծվել է միջազգային աշխատանքային խումբ, որը 1-2 ամիս առաջ արդեն հասցրել էր նիստ անցկացնել:
«Հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բուլղարիայում: Մենք պետք է այս կարեւոր երթուղով բեռների փոխադրման առավելագույնս հեշտ ու արագ մեխանիզմներ մշակենք»,- ընդգծեց Ավինյանը: