Եգիպտոսն ակնկալում է, որ Սուեզի ջրանցքի շահագործումից եկամուտները մինչև ֆինանսական տարվա վերջը 7 մլրդ դոլար կկազմեն
Եգիպտոսն ակնկալում է, որ Սուեզի ջրանցքի շահագործումից եկամուտները մինչև ընթացիկ ֆինանսական տարվա վերջը 7 միլիարդ դոլար կկազմեն, շաբաթ օրը հայտարարել է ֆինանսների նախարար Մուհամմեդ Մաաիտը, հաղորդում է Reuters-ը:
Ակնկալվում է, որ մինչ այդ զբոսաշրջությունից եկամուտները կկազմեն 10-12 միլիարդ դոլար, չնայած ուկրաինական ճգնաժամին, հավելել է նա: Եգիպտոսում ֆինանսական տարին տևում է հուլիսի 1-ից մինչև հունիսի 30-ը:
Ջրանցքը Եվրոպայի և Ասիայի միջև ծովային ամենաարագ ուղին է և եգիպտական կառավարության համար արտարժույթի հիմնական աղբյուրներից մեկը: