ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը իր հետագա գործունեությունը կշարունակի օրենսդիր մարմնում՝ Ազգային ժողովում: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, երբ վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ Թորոսյանն այդ պաշտոնը ստանձնեց չափազանց բարդ մի ժամանակաշրջանում և պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը:

«Պիտի արձանագրեմ, որ ես գոհ եմ պարոն Թորոսյանի կատարած աշխատանքից: Ինչպես պարոն Հարությունյանը, այնպես էլ պարոն Թորոսյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներն են, և քաղաքական քննարկումների արդյունքում, այդ թվում պարոն Թորոսյանի ցանկությունները հաշվի առնելով, մենք որոշել ենք, որ նա իր հետագա գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում՝ օրենսդիր մարմնում»,- հավելել է Փաշինյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն