Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ հայտնում է ТАСС-ը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նախագահները նախատեսում են քննարկել Մոսկվայի և Մինսկի հարաբերությունների զարգացման առանցքային հարցեր՝ շեշտը դնելով Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության վրա, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի թեմաներ:

ՌԴ նախագահ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և Բելառուսը հանգիստ, առանց շտապողականության աշխատում են Միութենական պետության ամրապնդման ուղղությամբ, և Ռուսաստանի տնտեսությունն ի վիճակի է դիմակայել պատժամիջոցների հարվածին։

Լուկաշենկոն էլ իր անհանգստությունն է հայտնել ՆԱՏՕ-ի զինված ուժերի ակտիվացմանն արևմտյան սահմանների մոտ: Ըստ Բելառուսի նախագահի՝ Արևմուտքը քայլեր է ձեռնարկում Ուկրաինան մասնատելու ուղղությամբ: Նրա համոզմամբ՝ լեհերը, ՆԱՏՕ-ն ցանկանում են իրենց հսկողության տակ վերցնել Արևմտյան Ուկրաինան: Լուկաշենկոն չի բացառել, որ այդ ռազմավարությունը կիրառվի նաև Արևմտյան Բելառուսի նկատմամբ։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն