ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների և Անկարայի բանակցությունները կանցկացվեն մայիսի 24-ին՝ հայտնել են Թուրքիայի արտգործնախարարությունից։

Խորհրդակցությանը կմասնակցեն Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը, Շվեդիայի վարչապետի գրասենյակի պետքարտուղար Օսկար Ստենստրյոմը և Ֆինլանդիայի արդարադատության նախարարի տեղակալ Յուկկա Սալովաարը։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունից հույս են հայտնել, որ Անկարայի մտահոգությունները կփարատվեն, և Շվեդիան, Ֆինլանդիան ու Թուրքիան կկարողանան ընդհանուր հայտարարի գալ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Անկարան չի աջակցի ՆԱՏՕ-ին Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցությանը, քանի դեռ նրանք ահաբեկչական չեն ճանաչել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Թուրքիային չեն արտահանձնել մի խումբ քրդերի, որոնք, պաշտոնական Անկարայի կարծիքով, ահաբեկիչներ են։ Էրդողանը պահանջել է նաև վերացնել հակաթուրքական պատժամիջոցները, մասնավորապես՝ զենքի էմբարգոն։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն