Նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է տնտեսության ոլորտում հայ-ղազախական փոխգործակցության մի շարք հարցեր։

Նշելով, որ երկու երկրների միջև առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ, Արմեն Արզումանյանը հավելել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է և պատրաստ որակապես փոխելու և նոր մակարդակի բարձրացնելու երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները։

Հանդիպման ընթացքում հստակեցվել են նաև Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համատեղ 9-րդ նիստի անցկացման ժամկետները, քննարկվել են օրակարգային հարցերը։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն