Ջրծաղիկի վիրուսի դեմ պայքարի համար նախատեսված պատվաստանյութը կարող է պաշտպանել կապիկի ծաղիկից: Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման պաշտպանությունը 85 տոկոսով արդյունավետ է եղել, երեքշաբթի Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ծաղիկի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը:

«Նախկին հետազոտությունները ցույց են տալիս, որ ջրծաղիկի դեմ պատվաստանյութերը կարող են 85%-ով արդյունավետ լինել կապիկի ծաղիկի դեմ»,- ասել է նա:

Նա ընդգծել է, որ ջրծաղիկի դեմ պատվաստանյութը ստեղծում է «խաչ պաշտպանություն», այնպես որ մարդիկ, որոնք ստանում են պատվաստանյութը, «կարող են պաշտպանված լինել նաև կապիկի ծաղիկից»: Փորձագետը հիշեցրել է, որ նախկինում բնակչության զգալի մասը պատվաստվել է ջրծաղիկի դեմ, և «դա կարող է պատճառներից մեկը լինել, որ այժմ կապիկի ծաղիկի շատ դեպքեր չենք տեսնում»։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն