Հաջորդ շաբաթ Մոսկվայում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը
Հաջորդ շաբաթ Մոսկվայում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պետի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
«Այն տեղի կունենա հաջորդ շաբաթ, մենք հույս ունենք»,-ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Ռուդենկոն առանց հավելյալ մանրամասներ նշելու։
Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, տեղի է ունեցել երեկ՝ երկու երկրների միջպետական սահմանին:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, սակայն օրը դեռ հայտնի չէ։