Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկել Է բռնագրավել ԵՄ-ի պատժամիջոցները խախտողների ակտիվները եւ ունեցվածքը: Այդ մասին ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը մայիսի 25-ին տարածվել Է Բրյուսելում:

«Այսօր Եվրահանձնաժողովն առաջարկում Է ԵՄ-ի սահմանափակիչ միջոցների խախտումը հավելել Եվրամիության հանցագործությունների ցուցակում»,- նշված Է այնտեղ:

ԵՀ-ն առաջարկել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցումը Եվրամիությունում դիտել որպես հանցագործություն, նշված Է հայտարարությունում:

Բացի դրանից, ԵՀ-ն առաջարկում Է բռնագրավել այն ֆիզիկական եւ իրավական անձանց ակտիվները եւ ունեցվածքը, որոնք խախտել են պատժամիջոցները: «Այսօրվա առաջարկությունները նպատակաուղղված են այն բանի ապահովմանը, որպեսզի սահմանափակիչ միջոցները խախտած ֆիզիկական եւ իրավական անձանց ակտիվները եւ ունեցվածքը կարելի լինի ապագայում արդյունավետ կերպով բռնագրավել»,- ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն