ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը. Բլինքեն
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի հանդիպումը, Twitter-ի իր գրառման մեջ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ԵՄ միջնորդությամբ անցկացվող բանակցություններին և խրախուսում է շարունակական դրական թափը և երկխոսությունը՝ ի աջակցություն տարածաշրջանային խաղաղության»,-հավելել է Բլինքենը։