Երևան-Սևան ճանապարի՝ Դավիթ Բեջանյանի հեղինակած «Անվերջության ժապավեն» քանդակը վերականգնվում է։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը։ Հրապարակել է նաեւ լուսանկար՝ արված քանդակի վերականգնման աշխատանքների ժամանակ։

Հիշեցնենք, որ դեռեւս մեկ տարի առաջ Կառավարության կողմից հաստատվել էր ԿԳՄՍ նախարարության առաջարկած փաթեթը։

Այդ ժամանակվա Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել էր, որ «Անվերջության ժապավեն» քանդակն, ըստ մարզպետի, վերականգնվելու է զրոյից, քանի որ քանդակի մոտավորապես 90 տոկոսը չկա, մնացել է միայն մետաղական կմախքը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն