Առնվազն մեկ մարդ զոհվել, եւս մեկը տուժել Է Իրանի պաշտպանության նախարարության հետազոտական կենտրոնում տեղի ունեցած վթաի հետեւանքով: Մայիսի 26-ին այդ մասին հայտնել Է ISNA գործակալությունը:

Նշվում Է, որ միջադեպը տեղի Է ունեցել Թեհրանից դեպի արեւելք Փարչինի շրջանում: Զոհվածն օբյեկտում աշխատող ինժեներ Էր: Պատահարի պատճառն ու մանրամասները չեն հայտնում:

Փարչինի շրջանում Է գտնվում Իրանի զինված ուժերի ռազմակայաններից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն