ԱՄՆ-ն ծրագրում է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կարող է ներառել մի քանի հեռահար հրթիռային կայանքներ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

CNN-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինա ուղարկել հեռահար հրթիռների առաջադեմ համակարգեր։ Վարչակազմը հակված է այդ համակարգերը ներառել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդլայնված փաթեթում, որը կարող է հայտարարվել հաջորդ շաբաթ։ Ամերիկյան ղեկավարությունը մի քանի շաբաթ չէր ուղարկում այդ զենքերը Կիև՝ վախենալով, որ ուկրաինացի զինվորականները «կարող են դրանք օգտագործել Ռուսաստանի տարածքում հարձակողական գործողությունների համար»։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն