Ուկրաինական բանակը Լուգանսկում ընկել է շրջափակման մեջ
Ինքնահռչակ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» և ռուսական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ կտրել են Ուկրաինայի Զինված ուժերի՝ Լուգանսկի տարածքից նահանջի ճանապարհները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի սպա Անդրեյ Մարոչկոյի հայտարարությանը։
Ուկրաինական բանակը մայիսի 27-ի դրությամբ վերահսկում է Լուգանսկի շրջանում փոքր տարածք, ներառյալ Սևերոդոնեցկ և Լիսիչանսկ քաղաքները։ Այս բնակավայրերի պարագծով մարտեր են մղվում, փաստացի զինվորականները շրջափակված են։
«Մենք կտրել ենք հաղորդակցության բացարձակապես բոլոր ուղիները, որոնցով նրանք կարող էին դուրս գալ: Մենք դիտարկում ենք բացարձակապես ամբողջ տարածքը», - ասել է Մարոչկոն: