«Մենք կարևոր որոշում ենք կայացրել, ըստ որի՝ սկսել ենք աշխատել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանական վեհաժողովի ստեղծման ուղղությամբ,- այս մասին խորհրդարանում իր ելույթում ասել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Նիկոլոզ Սամխարաձեն։

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Սամխարաձեն նշել է, որ Վրաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանային կապերի ամրապնդմանը:

«Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ստեղծել են օրինակելի ռազմավարական դաշինք, որը ներառում է իշխանության բոլոր ճյուղերը։ Իսկ Հայաստանի հետ մեր բարեկամությունը ամենաբարձր մակարդակի վրա է:

Համարձակորեն կարելի է ասել, որ անկախությունից ի վեր Վրաստանը երբևէ նման սերտ կապեր չի ունեցել իր հարևանների հետ, բացառությամբ, իհարկե, Ռուսաստանի։

Երեկ ես վերադարձա Ադրբեջանից, որտեղ մենք հերթական եռակողմ հանդիպումն անցկացրինք խորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովների մակարդակով և կայացրինք կարևոր որոշում, համաձայն որի՝ սկսեցինք աշխատել Վրաստանի, Թուրքիայի խորհրդարանական վեհաժողովի ձևավորման վրա՝ նախագահների նախագահությամբ», — ասել է Սամխարաձեն:

Ըստ Սամխարաձեի՝ դա էլ ավելի կամրապնդի երեք երկրների ռազմավարական հարաբերությունները, որոնք կենսական նշանակություն ունեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման համար.

«Այն իրավիճակում, երբ ԵՄ-ի ռազմավարական նպատակը ռուսական էներգառեսուրսներից կախվածության նվազեցումն է, այս երեք երկրների օգնությամբ հնարավոր է զարգացնել նոր էներգակիրներ և տարանցիկ միջանցքներ՝ այդպիսով էլ ավելի արդիական դարձնելով մեր տարածաշրջանի կարևորությունն Արևմուտքի համար»:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն