Բռնցքամարտի ԵԱ. այսօր մեկնարկում է կիսաեզրափակիչը
Այսօր՝ մայիսի 29-ին, կկայանան Երևանում ընթացքող Բռնցքամարտի ԵԱ կիսաեզրափակիչ մենամարտերը։
Հայաստանի բռնցքամարտի հավաքականից ավելի վաղ բրոնզե մեդալներ էին ապահովել Հովհաննես Բաչկովը, Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը:
92 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Նարեկ Մանասյանը մենամարտեց Հունաստանի ներկայացուցչի հետ և բացարձակ առավելությամբ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ և ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
86 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆանտաստիկ հաղթանակ է տարել բելգիացի Վիկտոր Շելստարետեի նկատմամբ և դուրս եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը 57 կգ քաշայինների քառորդ եզրափակչում մենամարտել է թուրք Բետուհան Սիտֆիի հետ և փայլուն հաղթանակ տարել՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին․այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկ: