Goldmoney Asian Rapid․ Արոնյանն առաջին խաղային օրը զիջեց Կարլսենին
Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Goldmoney Asian Rapid միջազգային մրցաշարում: Նշենք, որ նա դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։
Արագ շախմատի առցանց մրցաշարում Արոնյանը կիսաեզրափակիչում հանդիպեց աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Արոնյանը առաջին խաղային օրը զիջեց մրցակցին․ մեկ ոչ-ոքի, մեկ հաղթանակ և երկու պարտություն: Շախմատիստները ևս 4 պարտիա կխաղան այսօր՝ հուլիսի 2-ին:
Goldmoney Asian Rapid մրցաշարը, որի կազմակերպիչներից մեկը Մագնուս Կարլսենն է, ունի 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ: