Մալիում իրավիճակի կայունացմամբ զբաղվող ՄԱԿ-ի առաքելությունը (MINUSMA) իր գործունեության սկզբից՝ 2013 թվականից մինչ օրս կորցրել է 258 խաղաղապահի: Այս մասին հայտնել է առաքելության ղեկավար Էլ-Հասիմ Վանը` նշելով, որ այդպիսով MINUSMA-ն հավակնում է դառնալ ՄԱԿ- ամենավտանգավոր խաղաղապահ առաքելությունը:

Վանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահները Մալիում են «առանց որևէ հավակնության՝ ցանկանալով իրենց ներդրումն ունենալ խաղաղության հաստատման գործում», որի շուրջ Մալիի բնակիչներն աշխատում են «բացառիկ տոկունությամբ»:

Մալիում 2012 թվականից ի վեր զինված հակամարտություն է կառավարական զորքերի ու անջատողական, ռադիկալ ու ահաբեկչական տարատեսակ խմբավորումների միջև:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն