Ներկայում մեծ պատերազմն անհնարին է միջուկային համահավասարության պահպանման շնորհիվ: Նման կարծիք է հայտնել ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով միջուկային զենքի օգտագործմամբ համաշխարհային պատերազմի հհնարավորության մասին հարցը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Կարո՞ղ է պատերազմ լինել: ՌԴ նախագահ Պուտինը հստակ ասաց ուղիղ եթերի ժամանակ, որ դժվար թե: Եվ այստեղ մեզ ապահովագրում է միջուկային համահավասարության պահպանումը»,- ասել է Պեսկովը:

Ըստ նրա՝ միջուկային համահավասարության կարևորությունը դժվար թե հնարավոր լինի գերագնահատել, քանի որ դա «միջազգային հարաբերությունների ամբողջ ներկա համակարգը կայունացնող» մեխանիզմ է:

«Այս միջուկային համահավասարությունը խախտելու մշտական փորձեր են կատարվում, և այստեղ Ռուսաստանը ձեռնարկել է մի շարք գործողություններ, որոնք ապահովագրում են միջուկային համահավասարության ամբողջ համակարգը», - ասել է Պեսկովը:

«Ես կարծում եմ, որ ընդհանրապես պատերազմի մասին խոսել հարկավոր չէ, քանի որ այն անհնար է»,- ասել է Պուտինի խոսնակը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն