Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Մերի Գալստյանը կգործուղվեն Պրահա
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը եւ Մերի Գալստյանը գործուղվում են Պրահա:
Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.
1. Աշխատանքային այցով 2022 թվականի հունիսի 5-10-ը Պրահա (Չեխիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանին, Մերի Գալստյանին եւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էմմա Միքայելյանին:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը, ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին: