Ընդդիմությունը, ինչպես հայտարարել էր մայիսի 28–ին, այսօր` ժամը 11։00–ից սկսել է անհնազանդության ակցիաները։

«Դիմադրության« առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ բոլոր ուժերը, հասարակական կազմակերպությունները պետք է հայտնեն իրենց դիրքորոշում՝ ժողովրդի հետ են, թե ժողովրդի դեմ։

Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ գնալու են տարբեր գերատեսչություններ և ներկայացնելու են իրենց պահանջմերը։ Նշենք, որ պահանջները հետևյալն են․

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:

Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն