Դնեպր քաղաքի տարածքային պաշտպանության ղեկավար Գենադի Կորբանը կոչ է արել ականապատել Ուկրաինայի հյուսիսային սահմանները։ Այդ մասին հայտնում է Radio Sputnik-ը։

«Կիևը, Սումին, Չեռնիգովը և Խարկովը հրատապ խոշոր պաշտպանություն կառուցելու կարիք ունեն: Ականապատեք Ուկրաինայի հյուսիսային սահմանները»,- ասել է Կորբանը։

Նա կոչ է արել իշխանություններին՝ «թողնել ինտրիգները» և իզուր ժամանակ չկորցնել։

Ավելի վաղ՝ մայիսի 30-ին, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը հայտարարել էր, որ ԴԺՀ-ի ուժերն առաջ են շարժվում դեպի Սլովյանսկ քաղաք։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն